Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1147-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1147-Ա

ԿԱՐԵՆ ՌԱՖԱԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս ուսումնասիրելով Կարեն Ռաֆաելյանի  նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից Կարեն Ռաֆաելյանի /հասցե՝ ՀՀ, ք․ Արմավիր Սիլիկյան փ 2-րդ 3բն/ նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, քանի որ քաղաքացու կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող 04–005-0192-0003 կադաստրային ծածկագրով հողամասը օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, այն է իրականացվում է ձկնաբուծություն։

Անձի կողմից իրականացվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով սահմանված խախտումներ, որոնք առաջացնում են տուգանքի նշանակումներ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով:

Վարույթի հարուցման համար հիմք էր հանդիսացել ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հունվարի 9-ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2024 թվականի օգոստոսի 29-ին կազմված արձանագրությունը։ Արաքս համայնքի ղեկավարի 2024 սեպտեմբերի 3–ի N 2191  գրությամբ   Կարեն Ռաֆաելյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի հարուցման, անցկացման վայրի և ժամանակի մասին /Ծանուցման հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 4–ին տրված N LO124272431AM ստացականը/։ Նշված բեռնային համարով առաքանու էլեկտրոնային տվյալների համաձայն՝ հասցեատերն այն ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 6-ին:

Կարեն Ռաֆաելյանը  ներկայացել է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին անցկացվող վարչական վարույթի լսմանը։ Լսման ընթացքում պարզ դարձավ, որ Կարեն Ռաֆաելյանի կողմից վերը նշված՝ հողամասում չի իրականացրել  ձկնաբուծությունը:Կարեն Ռաֆաելյանը  պարզաբանեց  որ այդ հողամասը անցյալում պատկանել է իր մորը, մահվանից հետո մինչ այսօր  հանդես չի եկել ժառանգորթ ։ 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի «բ» ենթակետով, 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Կարեն Ռաֆաելյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։

2. Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(105.01 Կբ)
(567.86 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner