Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի պահանջները և Հասմիկ Վաչիկի Հովսեփյանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի դիմումը․
Որոշում եմ՝
1. Հասմիկ Վաչիկի Հովսեփյանին 2024 թվականի նոյեմբերի 13-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի վարչական ղեկավար:
2. Աշխատավարձը սահմանել ըստ Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 176-Ա որոշման թիվ 1 հավելվածով հաստատված պաշտոնային դրույքաչափի:
3. Աշխատանքային պարտականությունները սահմանել համաձայն Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 10-ի թիվ 05-Ա որոշման:
4. Սույն որոշումից բխող իրավահարաբերությունները ամրագրել աշխատանքային պայմանագրով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: