Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Ջրարբի գյուղի բնակիչ Հուսիկ Առաքելյանի 2022 թվականի հունիսի 6-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի վարչական տարածքում գտնվող 04-086-0005-00035 ծածկագրով Հ. Թումանյան փողոց 2-րդ փակուղի 2-րդ շենք 2բն հասցեին կից բնակավայրերի բնակելի կառուցապատման 04-086-0005-0081 ծածկագրով 0.0045 հա հողամասն ուղղակի վաճառքով` ընդլայնման նպատակով օտարել` Հուսիկ Առաքելյանին:
2. Վաճառքի գին սահմանել 0.0045 հա հողամասի համար 100000 /մեկ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: