Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի 1–ին մասի 5–րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, 34–րդ հոդվածի 1–ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 3–ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 35-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: