Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով սեփականատեր Վալերիկ Սուրիկի Գալստյանի լիազորված անձ Երվանդ Եղիազարյանի 2022 թվականի մայիսի 31–ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2. Քաղաքացի Վալերիկ Սուրիկի Գալստյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 1.5922 հա (ծածկագիրը՝ 04-056-0117-0036, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, գործառնականնշանակությունը` գյուղատնտեսականարտադրական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: