Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով սեփականատեր Ալվարդ Դանիելյանի 2022 թվականի սեպտեմբերի 15–ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2. Ալվարդ Դանիելյանին սեփականության պատկանող 1,6774 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 04-048-0122-0032, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և աևդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասեր՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: