Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6–րդ և 42–րդ կետերով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արաքսի համայնքապետարանի կարիքների համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեից հատկացնել․
1) 890․000 (ութ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ տեսախցիկներ ձեռք բերելու համար,
2) 820․000 (ութ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ «Արաքսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար անվտանգության համակարգ ձեռք բերելու նպատակով,
3) 170․000 (հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի համար բարձրախոսով նվագարկիչ, խոսափողի հենակ, խոսափող և լարով խոսափող ձեռք բերելու նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: