Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7–րդ հոդվածի 8–րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29–ի N 1918–Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13–ի N 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2018 թվականի ապրիլի 4–ի N 64 դրական եզրակացությունը, քաղաքացի Տիգրան Գևորգի Ենոքյանի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Տիգրան Գևորգի Ենոքյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 5.34241 հա այլ հողատեսքը (կադաստրային ծածկագրեր 04-033-0213-0001 և 04-033-0213-0002) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության։
2. Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում, կատարել համապատասխան փոփոխություններ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: