Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջներով և քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի, Արաքս համայնքի, Արաքս գյուղի բնակիչ՝ Յուրիկ Վարդանյանի դիմումը իրեն պատկանող անշարժ գույքը բաժանելու մասին /հիմք՝ «ՍԵՎԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ» ԱՁ /վկայական N 0296/ 2025 թվականի հունվարի 03-ի կատարված չափագրությունը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս գյուղի վարչական տարածքում գտնվող Յուրիկ Արտաշի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 04-017-0027-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0.0971 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայքն գյուղ Արաքս (Էջմիածնի շրջ.), Րաֆֆու փողոց, 4/1, 0.1529 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Արաքս (Էջմիածնի շրջ.), Րաֆֆու փողոց, 4 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։