|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 փետրվարի 2026 թվականի N 12-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ Վ․ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի «Գրիբոյեդովի Վ․ Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 2026 թվականի փետրվարի 03–ի դիմում-գրությունը, դպրոցի 7 դասասենյակների համար շերտավարագույրներ, իսկ բուֆետի համար օդաքարշիչ սարք ձեռք բերելու նպատակով․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Գրիբոյեդովի Վ․ Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 528․000 (հինգ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ դրամաշնորհ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -11 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|