Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով սեփականատեր Պետրոս Սահարյանի 2023 թվականի փետրվարի 24-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղում Պետրոս Սահարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.6132 հա գյուղատնտեսական նշանակության /ծածկագիրը՝ 04-064-0222-0099, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք/ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի` մինչև 100 հազար խորոնարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար:
2.Փոփոխված 0,6132 հա հողամասը արտացոլել համայքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: