Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Շիրակ Սուքիասյանի 2022 թվականի նոյեմբերի 1-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող 04-005-0002-0074 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,1015 հա գյուղատնտեսական արտադրական հողատարածքը ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Շիրակ Սուքիասյանին:
2. Վաճառքի գին սահմանել 04-005-0002-0074 ծածկագրով 0,1015հա գյուղատնտեսական արտադրական հողատարածքի համար` 1300000/մեկ միլիոն երեք հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: