Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով և 84-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
1. Հաստատել համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի կազմը՝ համաձայն հավելվածի 1-ի:
2. Հաստատել համայնքի ղեկավարին կից քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնի կազմը՝ համաձայն հավելվածի 2-ի:
3. Հաստատել համայնքի ղեկավարին կից կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի կազմը՝ համաձայն հավելվածի 3-ի: