Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի բնակիչ՝ Հայկանուշ Գրիգորյանի դիմումը, անշարժ գույքը բաժանելու մասին /հիմք՝ «Ավագ Ավագյան Գագիկի» ԱՁ /վկայական N 0331/ 2026 թվականի հունվարի 26-ի կատարված չափագրությունը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող Հայկանուշ Լիպարիտի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 04-085-0048-0005 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0,1 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Ջրառատ, Մեծամորի խճուղի, 8/1, 0,1219 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Ջրառատ, Մեծամորի խճուղի, 8 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում կատարելու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։