|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հոկտեմբերի 2025 թվականի N 1056-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ «ՋՐԱՐԲԻԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ԳՅՈՒՂԻ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35–րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2020 թվականի մարտի 26–ի N 02-Ն հրամանով.
Որոշում եմ՝ 1.2025 թվականի նոյեմբերի 18-ին` ժամը 11։00–ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի <<Ջրարբիի մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: 2․2025 թվականի նոյեմբերի 18-ին` ժամը 13։30–ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի <<Կրթություն և մշակույթ>> ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: 3․Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2020 թվականի մարտի 26–ի N 02-Ն հրամանի պահանջներով։ 4․Մրցույթի տեխնիկական սպասարկման աշխատանքները կազմակերպելու, մրցույթի մասին հայտարարություն հրապարակելու համար լիազոր անձ նշանակել Մ.Ազատյանին։ 5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|