Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 34–րդ հոդվածի 1–ին մասով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8–ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու մշակույթի, կրթության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու մասին» N 24-Ա որոշման 1–ին կետում նշված «Աննա Մանուկյանի» բառերը փոխարինել «Արմինե Պողոսյանի» բառերով:
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8–ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու ֆինանսական և սոցիալ-տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 28-Ա որոշման 1–ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետում նշված «Մկրտչյան Սարիբեկ» բառերը փոխարինել «Առաքելյան Մարինե» բառերով:
3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8–ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու մշակույթի, կրթության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 30-Ա որոշման 1–ին կետով հաստատված հավելվածում «Մանուկյան Աննա» բառերը փոխարինել «Պողոսյան Արմինե» բառերով, իսկ 3-րդ կետում նշված «Պողոսյան Արմինե» բառերը փոխարինել «Մկրտչյան Սարիբեկ» բառերով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։