Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-033-0222-0017 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,2706 հա այլ հողատարածքը օտարել աճուրդային կարգով:
2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել` 04-033-0222-0017 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.2706 հա այլ հողատարածքի համար 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: Յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: Մասնակցության վճար սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
3. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: