Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29–ի N 1920–Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22–ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2023 թվականի դեկտեմբերի 18–ի N 2/փ-463 դրական եզրակացությունը, Գայ գյուղի բնակիչ Չարքազ Ավդոյանի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Չարքազ Ռաշիդի Ավդոյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,038 հա հողատարածքը /ԿԾ 04–033–0032–0056, գործառնական նշանակություն` գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ/ փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիայի՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության։
2.Նշված հողամասի վրա առկա 22.1քմ մակերեսով կիսաքանդ շինությունը /ԿԾ 04–033–0032–0056-001/,փոխադրել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
3.Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում, կատարել համապատասխան փոփոխություններ։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: