Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Նորոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության 2024 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 36/4636 գրությունը, ինչպես նաև Արաքս համայնքի բնակարանային հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 5-ի N 04 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի նախկին բնակիչ՝ զոհված ՈՒսվ Զորբայի Հասոյանի անունը հանել բնակարանային ապահովման հաշվառման հերթացուցակից։
2․Հերթացուցակից հանելու նպատակով դիմել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։