Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով հողի սեփականատեր Խաչատուր Պետկայի Կարապետյանի 2023 թվականի մայիսի 31-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Խաչատուր Պետկայի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0.9131 հա հողամասի /ծածկագիր՝ 04-033-0226-0012, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք/ նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներգործառնական նշանակության` սառնարանային տնտեսություն և պահեստ կառուցելու համար:
2.Համայնքի հողային ֆոնդի հաշվեկշում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: