Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 10-ի N 7-Ա որոշմամբ և հաշվի առնելով համայնքի ղեկաարի առաջարկությունը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Պետրոս Արամայիսի Ավագյանին նշանակել Արաքս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
2.Արաքս համայնքի ղեկավարի տեղակալի գործառույթները սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և «ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությամբ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործողության մեջ է դրվում 2022 թվականի փետրվարի 1-ից: