Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով` օրենքի անալոգիայով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թվականի ապրիլի 21-ի N595-Ն որոշման 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը` Արաքս համայնքի Արաքս /էջմ./ գյուղի նախադպրոցական կրթության գործունեության իրականացման համար Արաքս համայնքի «Արաքսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց շահագործման նպատակով տրամադրելու մասին.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Արաքս /Էջմ/ գյուղում գտնվող 04-017-0028-0013 կադաստրային ծածկագրով Դրոյի փողոց 3 հասցեում գտնվող 0.2755հա մակերեսով հողատարածքը և 703,8քմ մակերեսով շինությունը /այսուհետ`գույք/ անհատույյց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել Արաքս համայնքի «Արաքսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին` նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: