Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով սեփականատեր «ԼԵՌ-ԷՔՍ-ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտիկ Իշխանի Բաբայանի 2024թվականի օգոստոսի 30-ի դիմումը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. «ԼԵՌ-ԷՔՍ-ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 6,59 հա հողամասից 0,8514հա հողամասի /ծածկագիր՝ 04-005-0193-0055, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող/ նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասեր` ջրավազաններ, ջերմոց, չորանոց, սառնարան, թռչնանոց և ծածկոց կառուցելու համար:
2. Փոփոխված 0,8514 հա հողամասն արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: