Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով, Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով սեփականատեր «ԹԵՅՍԹԻ ՖԻՇ» ՍՊԸ-ի տնօրենի 2024 թվականի օգոստոսի 29-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. «ԹԵՅՍԹԻ ՖԻՇ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.4188 հա հողամասի /ծածկագիր՝ 04-085-0235-0005, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք/ նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասեր` մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար:
2. Փոփոխված 0.4188 հա հողամասն արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: