Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արաքս համայնքի դպրոցների, Գայի արվեստի դպրոցի և մանկապարտեզների մանկավարժական կազմին Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ նվերների ձեռքբերման նպատակով.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Արաքս համայնքի թվով 13 դպրոցի, Գայի արվեստի դպրոցի և թվով 10 մանկապարտեզի մանկավարժական կազմին նվերներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 450.000 /չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: