Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետերով, հիմք ընդունելով «Գայի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի, Խորոնք գյուղի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինության տնօրենի և Արաքս համայնքի ենթակայության տակ գտնվող թվով ինը գործող մանկապարտեզների տնօրենների պահանջագրերը․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացնել 850․000 (ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումար «Գայի մանկապարտեզ», «Լուսագյուղի մանկապարտեզ», «Գայի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ների համար օդորակիչներ ձեռք բերելու նպատակով:
2․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացնել 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ գումար Խորոնք գյուղի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինության համար բարձրախոս ձեռք բերելու նպատակով:
4․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացնել 400․000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ գումար «Ջրարբիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար սառնարան ձեռք բերելու նպատակով:
5․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացնել 750․000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումար Արաքս համայնքի ենթակայության տակ գտնվող թվով ինը գործող մանկապարտեզների համար խոտհնձիչ ձեռք բերելու նպատակով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: