Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով «Վեթ Մաստեր Գրոու» ՍՊԸ-ի տնօրեն Թուֆան Ջավադիի 2022 թվականի հունիսի 14–ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2. «Վեթ Մաստեր Գրոու» ՍՊԸ-ին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.66 հա (ծածկագիրը՝ 04-005-0167-0003, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասից առանձնացված 0.0432 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: