Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Գայի բժշկական ամբուլատորիա», «Արաքսի բժշկական ամբուլատորիա», «Ջրառատի բժշկական ամբուլատորիա», «Ապագայի բժշկական ամբուլատորիա», «Գրիբոյեդովի բժշկական ամբուլատորիա», «Խորոնքի բժշկական ամբուլատորիա», «Առատաշենի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, միաձուլման արդյունքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու եվ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 40-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Որոշման նախաբանում «9-րդ» բառից հետո լրացնել «հոդվածով» բառով,
2) Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան համայնքի բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացումն է։»․
3) Որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը՝ բժշկական օգնություն և սպասարկում (բացի պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունից և սպասարկումից)։»․
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։