|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 ապրիլի 2024 թվականի N 29-Ա |
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱԳԱ ԳՅՈՒՂԻ «ՄԻԼԱ-ՓԱԹԻԼ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ «ՄԻԼԱ-ՓԱԹԻԼ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-64-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Վերակազմավորման ձևով վերակազմակերպել Արաքս համայնքի Ապագա գյուղի «Միլա-Փաթիլ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը և ստեղծել «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ» ֿ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։ 2.Հաստատել «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ»-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։ 3․Սահմանել որ «Միլա-Փաթիլ մանկապարտեզ» ֿհամայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ» ֿհամայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան։ 4․Ապահովել օրենքով սահմանված կարգով «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։ 5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |
Կողմ -11 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(27.14 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|