Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 597-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «ՎՈԼՖԵՆԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն Մյասնիկ Հովհաննիսյանի 2024թվականի մարտի 4-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Որպես նվիրատվություն ընդունել անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքին փոխանցվող «ՎՈԼՖԵՆԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղում գտնվող 04-085-0201-0045 կադաստրային ծածակագրով 2,5հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը:
2. Արաքս համայնքի ղեկավարին՝ ապահովել սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: