Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող 04-013-0121-0101 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,12 հա այլ հողատեսքը օտարել աճուրդային կարգով:
2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել 04-013-0121-0101 ծածկագրով 0,12 հա վարելահողի համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: Յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: Մասնակցության վճար սահմանել 10000/տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: