Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 21–րդ կետով, հիմք ընդունելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17–րդ հոդվածի 5–րդ և 8–րդ պարբերությունները, «ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատարի 2022 թվականի նոյեմբերի 18–ի ՀՓ/7695–2022 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականությունը հանդիսացող Արաքս գյուղի Դրոյի փողոցի շենք 2 հասցեում գտնվող Մշակույթի տան շենքում գտնվող 20քմ. տարածք ունեցող սենյակը անհատույց օգտագործման իրավունքով՝ անորոշ ժամկետով, տրամադրել «ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ որպես Արաքս 1121 դասիչով փոստային բաժանմունք օգտագործելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: