Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով Արմեն Ներսեսի Արզումանյանի 2022 թվականի մարտի 29-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի հողերի օգտագործման ժամանակ սխեմաներում կատարել փոփոխություն:
2.Արմեն Ներսեսի Արզումանյանին պատկանող բնակելի նշանակության 0,3027 հա (ծածկագիր՝ 04-005-0017-0021, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողմասից առանձնացված 0,22 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության:
3.Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում, կատարել համապատասխան փոփոխություններ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահց: