Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28–րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 22-ի «Արաքս համայնքի Ապագա գյուղի «Միլա-Փաթիլ մանկապարտեզ» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առեվտրային կազմակերպության վերակազմակերպելու եվ կանոնադրությունը հաստատելու մասին» N29-Ա որոշումը։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի «Միլա-Փաթիլ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
4. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: