Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N286 որոշման պահանջները և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Արմավիրի մարզի Արաքս համայնքում «Թումո տուփ» ստեղծարար տեխնալոգիաների կրթական ծրագրի գործունեության իրականացման նպատակով հողատարածք տրամադրելու մասին.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Գայ գյուղում գտնվող 04-033-0046-0013 կադաստրային ծածկագրով Մ. Սարյան փողոց 3/1 հասցեում գտնվող 0.026հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /այսուհետ`գույք/, անհատույյց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ «Թումո տուփ» կրթական ծրագրի իրականացման նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: