Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685–րդ հոդվածով, հիմք ընդունելով Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 19052022-04-0085 վկայականը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Արաքս համայնքի Լուսագյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1258․1գծմ գազատարը, որից ցածր ճնշման գազատար D108մմ=663.1գծմ, D57մմ=595.0գծմ և 217 հատ հենասյուները, որից 99 հատ D=89մմ, 114 հատ D=57մմ, 4 հատ D=76մմ, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ որոշմամբ նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
3. Սույն որոշման 2–րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1–ին կետով նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: