Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի վարչական տարածքում գտնվող 04-064-0007-0052 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.0908 հա վարելահողը օտարել աճուրդային կարգով:
2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել` 04-064-0007-0052 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.0908 հա վարելահողի համար 365.000 / երեք հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
3. Յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով:
4. Մասնակցության վճար սահմանել 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ:
5. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: