Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականությունը համարվող, Ջրառատ գյուղի Իսահակյան փողոց 5 հասցեում գտնվող, 04-085-0062-0002 կադաստրային ծածկագրով, 0․12 հա մակերեսով /նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական կառուցապատման/, Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի հողամասը նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը։
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: