Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետով, հիմք ընդունելով Արաքս համայնքի «Գայի մանկապարտեզ» և «Ջրառատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների պահանջագրերը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեի 9․1․1-ի /նախադպրոցական ուսուցում/ 5122 հոդվածից հատկացնել 656․000 (վեց հարյուր հիսունվեց հազար) ՀՀ դրամ գումար «Գայի մանկապարտեզ» և «Ջրառատի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների համար համակարգչային տեխնիկա և բազմաֆունկցիոնալ տպիչ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
2․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեի 9․1․1-ի /նախադպրոցական ուսուցում/ 5122 հոդվածից հատկացնել 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումար «Գայի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար մսաղաց ձեռք բերելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: