Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով «ԿԱԹ ԱՌ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Նավասարդյանի լիազորված անձ Արմեն Պետրոսյանի 2022 թվականի հունիսի 10–ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2. «ԿԱԹ ԱՌ» ՍՊԸ-ին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.0.2502 հա (ծածկագիրը՝ 04-012-0201-0010, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական `:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: