Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս քննության առնելով վարչական վարույթի գործը՝ Արաքս համայնքի Առատաշեն գյուղի բնակիչ Ռոմիկ Մրազի Գելոյանի կողմից իրեն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի(երի)/հողամասի(երի) նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին պարզեցի՝
ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից Ռոմիկ Գելոյանի /հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Առատաշեն, Այգեստան փ․6/ նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ վերջինիս ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-013-0003-0026,04-013-0121-0066 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի(երի)/հողամասի(երի) նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին,որի արդյունքում կուտակվել էր ≈ 116․000 ՀՀ դրամ պարտք։
Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Ռոմիկ Գելոյանին է հանձնվել առձեռն 2023 թվականի մայիսի 12-ին /հիմք՝ Ռոմիկ Գելոյանի կողմից ծանուցագրի մեկ օրինակի վրա 2023 թվականի մայիսի 12-ին արված գրառումը և ստորագրությունը/։
Ռոմիկ Մրազի Գելոյանը 22․05․2023թ․-ին ներկայացել է ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարան։Արաքսի համայնքապետարանի և Ռոմիկ Մրազի Գելոյանի միջև 22․05․2023թ․-ին կնքվել է վճարման պլան-ժամանակացույց՝ չորս ամիս ժամկետով։
Արդյունքում Ռոմիկ Մրազի Գելոյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցվել է համայնքի ղեկավարի 2023 թվականի մայիսի 22-ի N 492-Ա որոշմամբ
Հաշվի առնելով, որ Ռոմիկ Մրազի Գելոյանն ամբողջությամբ կատարել է գույքահարկի գծով հարկային պարտավորությունները /հիմք՝ վճարման անդորրագրերը/ և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի «ա» ենթակետով, 51-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ներկայացված զեկուցագիրը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արաքս համայնքի Առատաշեն գյուղի բնակիչ Ռոմիկ Մրազի Գելոյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։
2. Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով: