Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով սեփականատեր Սուրեն Գալստյանի լիազորված անձ Արման Գրիգորյանի 2022 թվականի հունիսի 14–ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2.Քաղաքացիներ Էդգար Վարդանի Գրիգորյանին և Սուրեն Վալերիկի Գալստյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 1.8185 հա (ծածկագիրը՝ 04-048-0122-0029, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասից առանձնացված 0.0150 հա-ի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: