Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող 04-005-0002-0074 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,1015 հա գյուղատնտեսական արտադրական հողատարածքը և նրանում առկա 32.3քմ արտաքին մակերեսով արտադրական շինությունները, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Շիրակ Սուքիասյանին:
2. Վաճառքի գին սահմանել 04-005-0002-0074 ծածկագրով 0,1015հա գյուղատնտեսական արտադրական հողատարածքի և 32.3քմ արտաքին մակերեսով արտադրական շինության համար` 1380500 /մեկ միլիոն երեք հարյուր ութսուն հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող գույքը ուղղակի վաճառքով օտարելու մասին» N140-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: