Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12 ապրիլի 2001 թվականի թիվ 286 որոշումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն Արաքս համայնքի Հայկաշեն տարածքում գտնվող համայնքապատկան 0.0361 հա (ծածկագիր՝ 04-056-0202-0002, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական այլ հողատեսք) Վաչագան Մամիկոնի Հակոբյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարելուն:
2.Հաստատել հողամասի համար հաշվարկված գումարը՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: