Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով, հաշվի առնելով «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի ուսումնամշակութային ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 13 դպրոցների լավագույն աշակերտներին մեկ շաբաթով ճանաչողական այցով Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ քաղաք) մեկնելու վերաբերյալ, որի շրջանակներում Համայնքի կողմից ֆինանսավորվող միջոցները կազմելու են ընդհանուր ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի մոտավորապես 53%-ը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացնել 3.565.000 (երեք միլիոն հինգ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: