Այսօր: Երկուշաբթի, 14 Ապրիլի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 424-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araqs.hamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2025 թվականի N 424-Ա

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արաքս համայնքի ղեկավարը, քննության առնելով վարչական գործը՝ Արաքս համայնքի Ջրարբի գյուղի Մ․ Մեծարենց, հացեում գտնվող՝ Ա/Ձ-ի տնօրենի կողմից առանց համապատասխան թույլտվության քսայուղերի վաճառք իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ՝ Ա/Ձ-ի տնօրեն  Արթուր Գրիգորյանի կողմից /հաշվառման հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ Արաքս համայնք գ․ Ջրարբի/ Արաքս համայնքի Ջրարբի գյուղի Մ․ Մեծարենց, հասցեում՝ կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող արարք, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների խախտման փաստով 2025 թվականի Մարտի 31-ին հարուցվել է վարչական վարույթ:

Ա/Ձ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին /հիմք՝ 2025 թվականի ապրիլի 1-ին կազմված թիվ N840 ծանուցագիրը վարչական վարույթ հարուցելու մասին Ա/Ձ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը այն ստացել է 2025 թվականի ապրիլի 3-ին հիմք՝ Հայփոստ Փ/Բ-ի կողմից տրամադրված LO127270631AM ստացականը։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը ·

 Արաքս համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 3-ի Ա/Ձ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանին ուղղված Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը և այն ստացած լինելու փաստը հավաստող ապացույց։

ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի երկրորդ կարգի մասնագետի 2025 թվականի Մարտի 31–ի զեկուցագիրը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Ա/Ձ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի կողմից Արաքս համայնքի Ջրարբի գյուղի Մ․ Մեծարենց հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քսայուղերի վաճառք: Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի ապրիլի 4-ին Արաքսի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու համար պատշաճ ծանուցվել է Արթուր Գրիգորյանը Ա/Ձ-ի տնօրենը: Վերջինս, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով վարչական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Առանց թույլտվության մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

 Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 5-րդ մասով, 23-րդ և 32-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ա/Ձ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության քսայուղերի վաճառք իրականացնելու համար՝ 100․000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2. Նախազգուշացնել Ա/Ձ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով :

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner