Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով սեփականատեր Ահարոն Օհանյանի լիազորված անձ Անահիտ Հարությունյանի 2023 թվականի փետրվարի 6-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2. Ահարոն Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող 0.95 հա գյուղատնտեսական նշանակության /ծածկագիրը՝ 04-005-0182-0005, գործառնական նշանակությունը՝ վարելահող/ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և արդյունաբերական օբյեկտներ, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: