Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 44-Ա որոշումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները՝
1)«Քաղաքացիական պայմանագիր»
2)«Զարթոնք»
3)«Հանուն Հանրապետության Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք»
2.Սահմանել, որ խմբակցությունները Արաքս համայնքի ղեկավարին պետք է գրավոր ներկայացնեն իրենց կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք կհրապարակվեն ավագանու առաջիկա նիստում: