Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջներով և քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի, Արաքս համայնքի, Ապագա գյուղում սեփականություն ունեցող՝ Սարգիս Մարգարյանի դիմումը, իրեն պատկանող անշարժ գույքը բաժանելու մասին /հիմք՝ «Ավագ Ավագյան Գագիկի» ԱՁ /վկայական N 0331/ 2025 թվականի օգոստոսի 18-ի կատարված չափագրությունը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող Սարգիս Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 04-012-0043-0044 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0․0518 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք գյուղ Ապագա, 34-րդ փողոց, 11, 0.0526 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Ապագա, 34-րդ փողոց, 9, 0․0489 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Ապագա, 34-րդ փողոց, 7, 0․0452 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Ապագա, 31-րդ փողոց, 2 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։