Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29–ի N 1920–Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22–ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2023 թվականի դեկտեմբերի 18–ի N 2/փ-463 դրական եզրակացությունը, Գայ գյուղի բնակիչ Չարքազ Ավդոյանի դիմումը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Չարքազ Ռաշիդի Ավդոյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,038 հա հողատարածքը /ԿԾ 04–033–0032–0056, գործառնական նշանակություն` գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ/ փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիայի՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության։ 2.Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում, կատարել համապատասխան փոփոխություններ։
3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող Չարքազ Ավդոյանին պատկանող 0,038հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» N13-Ա որոշումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: